Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը կոռուպցիոն սկանդալի պատճառով: Այս մասին հայտնում է echo.msk.ru-ն:
Փոխանցվում է, որ կոռուպցիոն սկանդալի հետևանքով նախարարների կաբինետի 10 անդամ արդեն ներկայացրել են իրենց հրաժարականները:
Ավելի վաղ, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հակակառավարական ակցիա է անցկացրել, որտեղ ցուցարարները բղավել են «Բռնիր գողին» և պահանջել Էրդողանի հրաժարականը։ Ոստիկանությունը նրանց հանդեպ արցունքաբեր գազ է կիրառել։
Նշենք, որ այդ սկանդալի պատճառով արդեն ձերբակալվել են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ, որոնց բացի կոռուպցիայի մեջ մեղադրանքից մեղադրում են թմրանյութի վաճառքի մեջ: