Նիկարագուայի նախագահը Զելենսկին անվանել է Հիտլերի որդի
Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ, ով ահաբեկչական քաղաքականություն է վարում, իսկ Վլադիմիր Զելենսկուն անվանել է նացիստ և «Հիտլերի ևս մեկ որդի», որը փորձում է ՆԱՏՕ-ի երկրներին ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, հայտնում է «Ռիա Նովոստի-ն։
«Իսրայելի վարչապետ.. իրականացնում է ահաբեկչության քաղաքականություն։.. Իսրայելի վարչապետը Հիտլեր է, նա կոչ է անում ոչնչացնել ժողովուրդներին ։ .. Նա, ով գլխավորում Է Ուկրաինան, եւս մեկ նացիստ է, Հիտլերի եւս մեկ որդի, որը ցանկանում է ՆԱՏՕ - ին ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ», - հայտարարել է Օրտեգան իր ելույթի ընթացքում, որը հեռարձակել է Canal 6 Nicaragua հեռուստաալիքը։
Նա նաև հիշեցրել է, որ Երրորդ ռեյխի ղեկավարը «Ռուսաստանում հանդիպել է իր մահվան հետ»: