Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին պարտվեց ԵԱ-ի ընտրական փուլի վերջին խաղում
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտությամբ է ավարտում Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի Մ21 տարեկանների ընտրանին արտագնա խաղում մրցեց Ալբանիայի հավաքականի հետ: Առաջին կեսում երկու թիմերից ոչ մեկ չիրացրեց իր պահը: Երկրորդ կեսի մեկնարկում` 57-րդ րոպեին, սեփական տուգանային հրապարակում սխալվեց և ինքնագոլի հեղինակ դարձավ Ավետիսյանը: Հայաստանի հավաքականն այս ընտրական փուլում կրեց 8 պարտություն և երկու հանդիպում ավարտեց ոչ-ոքի: Թիմը մրցաշարային աղյուսակում վերջինն է: