Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկ է սպասվում
Արեգակնային քամին կարող է ցնցել Երկրի մագնիսոլորտը, ինչը կհանգեցնի թույլ մագնիսական փոթորկի առաջիկա չորեքշաբթի՝ հոկտեմբերի 16-ին: Այս մասին հայտնում է Ֆոբոս օդերեւութաբանական կենտրոնը։
Հրատարակությունը նշում է, որ մոտ ապագայում Երկիրը կանցնի արագ արեգակնային քամու հոսքով, որը կհանգեցնի G1-G2 դասի միջին մակարդակի մագնիսական փոթորիկների։
«Դրա առաջին նշանները գեոմագնիսական դաշտում թույլ անկարգությունների տեսքով արդեն իսկ նկատվել են այսօր», – Shantnews-ի փոխանցմամբ՝ պարզաբանում է Ֆոբոսը:
Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ ներկայումս Արեգակի վրա կան արևային բծերի երկու ակտիվ խումբ, որոնք սկսում են էներգիայով լցվել և այժմ հասել են M դասի բռնկումների ձևավորման մակարդակին. սա չորրորդ մակարդակն է։ Այնուամենայնիվ, հավանականությունը, որ դրանք ժամանակ կունենան հարվածելու Երկրին, փոքր է։