Ոչ ոք այնքան արժանի չէ Ոսկե գնդակին, որքան նա․ Նեյմար
«Ալ-Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի 32-ամյա հարձակվող Նեյմարը կարծում է, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
««Ոսկե գնդակի» հավակնորդների թվում ես կողմ եմ Վինիսիուսին: Ոչ ոք նրանից ավելի արժանի չէ դրան։ Նա մեծ աշխատանք կատարեց նախորդ մրցաշրջանում, գերազանցեց բոլոր սպասելիքները, հաղթահարեց բոլոր քննադատությունները, ծաղրանքները և այսօր նա դարձել է մեծ կուռք, հերոս մեզ համար»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Նեյմարի խոսքերն է մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ «Ոսկե գնդակի» 68-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փարիզում։