Աղջկաս ու ինձ մահվան դուռն են հասցրել, չեմ հանդուրժի նոր բենզալցակայան
Երևանի Կենտրոնի 83-ամյա բնակիչ Հարություն Խաչատրյանը ահազանգում է, որ իրեն դատարան են հրավիրել իրենց տան` Չարենցի 61 հասցեի ներքևում 11 տարի առաջ ապամոնտաժված բեզալցակայանի գործով։
Ըստ Հարություն Խաչատրյանի՝ նախկին սեփականատերը դիմել է դատարան նոր շինություն կամ ենթադրաբար կրկին բեզալցակայան կառուցելու համար։
Oragir.News-ը հոկտեմբերի 15-ին, այցելեց Չարենցի փողոցի 61 բնակելի տուն. Հարություն Խաչատրյանը Oragir.News-ին ներկայացրեց ողջ եղելությունը։ Ասաց, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` 2013 թվականին Չարենց փողոցի 59 և 61 բնակելի տների հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը ապամոնտաժել էին քաղաքացիների բազմաթիվ բողոքների և ահազանգերից և դատարանի որոշումից հետո։
Խոսելով բենզլցակայանի արտազատած օդի վնասների մասին՝ Հարություն Խաչատրյանը ասաց.
«6 հոգի ստացել են ուռուցքներ, 2-ը մահացել են, ինձ և աղջկաս մահվան դուռն են հասցրել. ես չեմ հանդուրժի այստեղ որևէ նոր բենզալցակայան»։
Մանրամասները՝ տեսանյութում։