Գյումրեցի երիտասարդի պայուսակում ատրճանակ կար
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Շիրակի գումարտակի պարեկները հոկտեմբերի 15-ին, կեսգիշերն անց, Գյումրիի Ռուսթավելու փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են մի քաղաքացու, ով կասկածելի վարքագիծ է դրսևորել:
Պարեկների հարցին, թե օրենքով արգելված իրեր կան մոտը, հայտնել է, որ պայուսակի մեջ գազային ատրճանակ կա, որը պատրաստ է ներկայացնել: Գյումրիի բնակիչ 21-ամյա երիտասարդը հրավիրվել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ներկայացրել է «BORNER» գրառումով ատրճանակ:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն: