Իրանը դադարեցրել է բոլոր թռիչքները դեպի Եվրոպա
Iran Air ընկերությունը՝ Իրանի միակ ավիափոխադրողը, որը կարող էր թռչել դեպի Եվրամիության երկրներ, ԵՄ նոր պատժամիջոցների պատճառով դադարեցնում է թռիչքները եվրոպական ուղղությամբ։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի ավիափոխադրողների ասոցիացիայի տնօրեն Մաքսուդ Ասադի Սամանին։
«Մեր երկրում միակ ավիաընկերությունը, որը թռչում էր Եվրոպա, եղել է Iran Air-ը, իսկ հաշվի առնելով Iran Air-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները, այսուհետ իրանական ոչ մի ինքնաթիռ չի թռչի Եվրոպա», - ասել է նա: