Միրզոյանը կմասնակցի «3+3» հարթակի հանդիպմանը. ԱԳՆ
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի 3+3» հարթակի հանդիպմանը, որը կայանալու է հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հաստատում եմ, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ «3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։