ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը «Դանիայի եվրոպական շարժում» ՀԿ պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը
Հոկտեմբերի 14-ին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում Սամվել Մկրտչյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու դրական դինամիկան, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերը և ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
Հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել միջազգային զարգացումներին, ինչպես նաև հայ-դանիական պատմական առնչություններին և երկկողմ օրակարգին՝ կարևորելով համատեղ ջանքերով Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում Դանիայի աջակցությունը: