Բաքվում կայանալիք COP29-ին Պուտինի մասնակցության վերաբերյալ դեռ որոշում չկա․ Պեսկով
Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով համաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին որոշում դեռ չի կայացվել, սակայն Ռուսաստանն անպայման ներկայացված կլինի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դեռևս ոչ մի որոշում չի կայացվել, իհարկե, Ռուսաստանը կներկայացվի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համաժողովին Պուտինի հնարավոր մասնակցության հարցին։
Հուլիսին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կազմակերպության բոլոր ղեկավարներին հրավիրել էր Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին։ Միջոցառումը մեկնարկում է 2024 թվականի նոյեմբերի 11-ին։
Այս տարի Ադրբեջանը նախագահում է COP29-ը։ COP29 կլիմայական կոնֆերանսը նախատեսված է նոյեմբերի 11-22-ը Բաքվում։ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան ունի 198 կողմ (197 երկիր և Եվրամիություն):