Բարսելոնայի ղեկավարությունը Չավիին խնդրել է վերադարձնել սմարթֆոնն ու պլանշետը, որոնք նրան տվել էր ակումբը
«Բարսելոնայի» ղեկավարությունը նախկին գլխավոր մարզիչ Չավիին խնդրել է վերադարձնել պլանշետն ու սմարթֆոնը, որոնք նրան տվել են աշխատանքի ընթացքում, Armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է Barca Universal-ը՝ մեջբերելով լրագրող Ժոան Ֆոնտեսին։
Աղբյուրի համաձայն՝ սարքավորումները պատկանում են կատալոնական ակումբին, ուստի Չավիի և նրա անձնակազմի պաշտոնանկությունից հետո գաջեթները պետք է վերադարձվեն։
Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի մայիսը։
Իսպանացի մասնագետի գլխավորությամբ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն և Սուպերգավաթի հաղթող։