Չավին անկեղծ չէր ինձ հետ․ Դեստ
ՊՍՎ-ի ֆուտբոլիստ Սերժինյո Դեստը խոսել է «Բարսելոնայում» Չավիի հետ իր հարաբերությունների մասին.
«Չէի ասի, որ զղջում եմ կատալոնական թիմից հեռանալու համար, քանի որ ի վերջո դա ինձանից կախված չէր, ես Չավիի գլխավորությամբ բավականաչափ հնարավորություն չստացա:
Ես զգում էի, որ ինձ սահմանափակում են այն առումով, թե ինչպես կարող եմ խաղալ, որ ես ինքս չեմ որոշում: Ես ուզում էի միանալ գրոհներին, քանի որ սա իմ ամենաուժեղ կողմն է, բայց նա խնդրեց ինձ չբարձրանալ։
Կարծում եմ, որ նա անկեղծ չէր ինձ հետ: Մենք մի քանի խոսակցություն ունեցանք, որտեղ նա ինձ մի բան ասաց, բայց հետո ես կասկածեցի՝ արդյոք դա իրո՞ք ճիշտ է։ Ամռանը, արձակուրդ գնալուց առաջ, նա ասաց, որ ես պետք եմ թիմին, իսկ արձակուրդից հետո ասաց՝ պետք է հեռանամ», - Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է «Բարսելոնայի» նախկին պաշտպանին Diario Sport-ը։