Գյումրիի նախկին քաղաքապետի որդուն գրավի դիմաց ազատ են արձակել
Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն` Խաչատուր Բալասանյանին, գրավի դիմաց ազատ են արձակել։
Բալասանյանի նկատմամբ կկիրառվի համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք։
Ավելի ուշ Խաչատուր Բալասանյանի փաստաբանը` Տիգրան Գրիգորյանը, Գյումրիի նախկին քաղաքապետի որդուն առնչվող մեղադրանքը որակել է, որպես շինծու և անհիմն։
Նշենք, որ որ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու ձերբակալությունից հետո նույն գործի` Բալասանյանների ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողամասը սեփականաշնորհելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին նաև Սամվել Բալասանյանի փեսան` քրոջ ամուսինը` Ռուբեն Սանոյանը, ու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը։ Թե' Ռուբեն Սանոյանը, թե' Սուրեն Ջանոյանը գրավի դիմաց ազատ են արձակվել, նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք։