Երևան, 05.Ապրիլ.2025, 19:38 |
ԱՄՆ-ն սկսել է B-2A Spirit ռմբակոծիչներ օգտագո... Ադրբեջանի հետ սահմանը հսկող հայ դիրքապահները ... Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում պատմել է, թ... Ճապոնիայի վարչապետը մտադիր է Թրամփին առաջարկո... Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձև... Արգավանդի Կարա-կոյունլուների դամբարանը՝ «Բաց ... Արմավիրի մարզում 2 տղամարդ դեմքի շրջանի ջերմա... Դիետոլոգը նշել է գլխացավը թեթևացնող մթերքները... ԼՂ-ի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո ... Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավ... Երթևեկությունը խախտող մեքենան տեղափոխվել է հա... Իրանում մտադիր են վերսկսել ծովում նավթի և գազ... «Կրթվելը նորաձև է»․ հանդիպումներ՝ Արմավիրում ... Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն ... Երևանում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակու... Հայաստանն ընտրվել է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ բնակչության հ... Գողերը բանակցում են սեփականատերերի հետ և համա... Red Wings ավիաընկերության ուղևորները 24 ժամ է... Թայվանի ափերի մոտ արձանագրվել են Չինաստանի 12... Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից Խնածախի ուղղությա... Արարատի մարզում հայտնաբերվել է 34-ամյա տղամար... Խակասիայում ուժեղ քամուց տուժածների թիվը հասե... e-draft-ում հրապարակվել են Սնանկության օրենսգ... Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին ... 40-ամյա հրուշակագործին կախելու մեջ կասկածվում... Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պ... Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումներ... ՀՀ-ում «քար լռություն» է Ֆոն դեր Լայենի հայտա... Ադրբեջանական կողմը կրկին կրակել է Խնածախի ուղ... Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատար... Ցեղասպան թշնամուն կանգնեցնելու ինչպիսի հանճար... Շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիան Հայաստ... Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3354-... Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառու... Սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կն... Անահիտ Մանասյանը հյուրընկալել է «Հոդված 3» մա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արարատի մարզում «Nissan Rogue»-ը բախվել է կայ... «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագո... Բաքվում պահվող մեր պատանդների ազատ արձակման հ... Գյումրին իր խոսքն ասաց հստակ, առանց այլևայլու... Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի ... Զինվորական մոր և զինվոր որդու սպասված հանդիպո... 3-ամյա Լուսէն հաղթահարեց քաղցկեղը․ նա այսօր ծ... «Էրեբունի» սգո սրահի մոտ «Nissan Tiida»-ն բախ... Թրամփը պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ՝ ի... «Ոստիկանն ինձ սեռական բնույթի հայհոյանք տվեց»... Պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի Ազգա... Դավի՛թ ջան, ծնունդդ շնորհավոր, ազատություն քե... ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկա է գտնվել Քենե... Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչները փակել են ... Ավարտվել է 2025 թ. շախմատի Եվրոպայի կանանց ան... Ցրտահարություններ չեն սպասվում. Գագիկ Սուրենյ... Երևանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևե... Ինչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կ... Աստղագուշակ՝ ապրիլի 5-ի համար Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը դեռ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Անպատժելիության ծանր հետևանքները. «Փաստ» Պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան՝ «Տորթիկ» Երկու շոկ՝ մեկ շաբաթում․ «Հրապարակ» Քվեարկության արդյունքները նաև արտաքին քաղաքակ... Սպառողական շուկայում գներն աճել են 3.3%-ով․ թ... Լույս չի լինի. հասցեներ Տրանսպորտից անվճար օգտվողները 15000 դրամով կտ... Ռադիոն ձեռից գնում է․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան․ «Փաստ» Պարեկները ճռիկ-վռիկ են արել, տուգանել աջուձախ... ԿԿՀ-ն Արտաշատի համայնքապետի նկատմամբ վարչական... Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում. հանու... 56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է 3 կգ 30... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՄԱԿ-ում կարծում են, որ առևտրային պատերազմներո... Աշխարհի չեմպիոնը հայտարարեց կարիերան ավարտելո... «Եթե իմ արյունը կյանքեր է փրկելու, էլի կգամ».... ԱԳՆ գլխավոր քարտուղարը Չեխիայում փորձագետների... Ես խելագար չեմ․ Ռուբեն Ամորիմ Վալոդիա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը... ԱՄՆ-ն իր ռազմական ուշադրությունը կտեղափոխի դե... Սկսում ենք լայն համախմբման գործընթաց, կլինի մ... Ո՞րն է աշխարհի ամենափոքր գետը, որտե՞ղ է այն, ... «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն... Մեքենան բախվել է հողաթմբին, մի քանի պտույտ գլ... Թասիբով գյումրեցին պետք է գնահատական տա քրեակ... Քրդական զորքերը լքում են Հալեպը ՀՀ-ն ընտրվեց ՄԱԿ Զարգացման ծրագրի, ՄԱԿ Բնակչո... Վճռական քայլեր ձեռնարկեք Մոսկվայի մեխանիզմի կ... Խաչատուրյանը հույս է հայտնել, որ Նոր Զելանդիա... Էլինա Դանիելյանը ԵԱ-ում կիսում է 2-8-րդ տեղեր... Փաշինյանին ներկայացվել է թմրամիջոցների դեմ պա... ՏԿԵ նախարարն այցելել է «Արմփաուեր» ընկերությո... Գալուզինը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռա... Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյու... 37-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց... Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ ևս մ... ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրա... Տարեկան իրականացվում է շուրջ 3․5-4 միլիոն միջ... Դեսպան Նատալի Շուարդը դեսպան Տոլմաջյանին է նե... Արմեն Փամբուխչյանը պարգևատրել է պարալիմպիկ խա... Արտարժույթի փոխանակման հայտարարությունները՝ ծ...

Ադրբեջանը կեղծում է օկուպացված Դադիվանքի և Գանձասարի շուրջ պատմությունը

Monument Watch-ն ահազանգում է

Պատմության կեղծարար Րիզվան Հուսեյնովը վերջերս այցելել է օկուպացված Արցախ և տեսանյութերի շարք նկարահանել Գանձասարի, Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներում (https://www.youtube.com/watch?v=UepIvPZPP10, https://www.youtube.com/watch?v=vq_FGVt-PC0): Հուսեյնովի կողմից հնչեցվել է ադրբեջանական քարոզչական հիմնական թեզը, ըստ որի՝ հայերը իբր աղճատել են այդ վանքերի պատմական տեսքը, հայացրել դրանք, վերափոխել: Այս թեզն, իհարկե, նոր չէ և հնչեցվում է վերջին չորս տարիներին և անընդհատ կրկնվում է ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցերում: 2024 թվականի սեպտեմբերին Հուսեյնովը որպես թիրախ էր ընտրել Արցախի առավել հայտնի երեք վանքերը՝ ցուցադրելով «հայերի պատճառած վնասները»: Փաստորեն, մենք տեսնում ենք քարոզչական բնույթ ունեցող թեզի տեղայնացումը, տեղադրումը բուն հուշարձանի վրա, որտեղ ամեն մի դետալ դիտարկվում է հենց այս թեզի շրջանակում:

Պատահական չէ Արցախի երեք առավել հայտնի ու հռչակավոր վանքերի ընտրությունը: Ադրբեջանական կողմի թիրախում այս վանքերը և հատկապես Գանձասարը և Ամարասը հայտնվեցին 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո, երբ Արցախն ամբողջությամբ օկուպացվեց և վերոհիշյալ Րիզվան Հուսեյնովը հատուկ անդրադարձ կատարեց այս հուշարձաններին (տես՝ Գանձասարի բռնայուրացումն սկսված է):

Այս տեսանյութերից կարող ենք փաստել, որ Գանձասարի և Ամարասի վանական համալիրների տարածքը փակ է այցելությունների համար, մուտքերը կնքված են ու կողպած: Ակնառու է, որ ադրբեջանական կողմը հատուկ տեղ է տալիս այս վանքերին իրենց քարոզչության մեջ, բայց թույլ չի տալիս իր քաղաքացիներին այցելել դրանք:

Այժմ անդրադառանք Հուսեյնովի կողմից Գանձասարի և Դադիվանքի տարածքում հնչեցված առանձին մտքերին: Գանձասարի վանքում (https://www.youtube.com/watch?v=UepIvPZPP10 ) Հույսենովը նշում է, որ եկեղեցու պատերին արտաքուստ գտնվող արձանագրություններն իբր ավելացվել են հայերի կողմից և այդ կեղծարարությունը կատարվել է վերջին հարյուր տարում: Նշենք, որ Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու և գավթի արտաքին ճակատներին կան նվիրատվական բնույթի տասնյակ արձանագրություններ, որոնք հսկայական ինֆորմացիա են պարունակում միջնադարյան Արցախի քաղաքական, հոգևոր, տնտեսական իրողությունների մասին և դրանց կեղծ անվանելն ուղղակի ոտնձգություն է երկրամասի իրական պատմությանը: Խոսելով եկեղեցու արտաքին պատերի մասին՝ նշվում է, որ պատի շարվածքում եղած կարմիրին հարող երեսպատման քարերը նոր են և բերվել են Հայաստանից և մասնավորապես Էջմիածնից և վկայում են եկեղեցու հայկականացման փորձերի մասին: Ըստ Հուսեյնովի՝ միակ անվնաս արձանագրությունը եկեղեցու ներսում գտնվող շինարարական արձանագրությունն է, որի վերծանության ֆանտաստիկ տարբերակը տալիս է Հուսեյնովը: Ըստ այդմ տեսնում ենք, որ վանքը կառուցել է Խաչենի թյուրք կառավարիչ Հասան-Ջալալը, որն «ընդունել էր հայկական միաբնակություն»: Խոսվում է Հասան-Ջալալի կանանց մասին և որ իբր արձանագրության մեջ հիշատակվում է աղվանից ժողովուրդը, աղվանից եկեղեցու առաջնորդը և ոմն Կոչու բեյ: Քարոզչական բնույթ կրող այս կեղծիքները աչքի են ընկնում իրենց մեծագույն հիմարությամբ: Գանձասարի վանքը Արցախի առավել հետազոտված հուշարձաններից է, կան վանքի բազմաթիվ լուսանկարներ, այդ թվում և 19-րդ դարում արված, որտեղ երևում են եկեղեցու անվնաս պատերը, արձանագրությունները: Լավ կլիներ, որ Հուսեյնովը այս ամենին ծանոթանար: Գանձասարի վանքի արձանագրությունները հրատարակվել են բազմիցս, այդ թվում և խորհրդային տարիներին, երբ տարածքում առանց խորհրդային Ադրբեջանի պաշտոնական թույլտվության հետազոտական աշխատանքներ չէին կարող իրականացվել: Վանքի մասին առկա է մեծածավալ օտարալեզու գրականություն, վանքին բազմիցս անդրադարձել են օտար հեղինակները: Եկեղեցու կառուցման արձանագրությունը ևս անեղծ իր տեղում է, բազմիցս հրատարակված և փոփոխելով այն ներկայացնելը ուղղակի հիմարություն է: Այլ կերպ նման մտքի արգասիքները անվանել անհնար է: Լավ կլիներ նաև , որ Հուսեյնովը կողմնորոշվեր, թե ի վերջո ով է Հասան-Ջալալը և նշեր, թե կառուցման արձանագրությունը ինչ լեզվով է գրված: Տարակուսելի է, որ մի դեպքում հայերեն ընդարձակ արձանագրությունը համարվում է պատմական, իսկ նրա կողքին գտնվողները՝ կեղծ: Հուսեյնովին նաև խորհուրդ կտայինք առավել լավ ծանոթանալ Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանությանը: Տեղադրում ենք Գանձասարի մասին մեր թիմի հոդվածները, որտեղ կարելի է գտնել վանքի մասին բազմաթիվ հոդվածների և գրքերի հղումներ: Լավ կլիներ, որ սա հենց Հուսեյնովը կարդար (Գանձասարի վանքը. ընդհանուր տեղեկություններ, Գանձասարի սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու քանդակային հորինվածքները, Գանձասարի գավիթը և աշխարհիկ շինությունները, Գանձասարի խաչքարերն ու տապանաքարերը):

Հաջորդ հուշարձանը, որտեղ իր մտքերով փայլատակում է Հուսեյնովը՝ Դադիվանքն է (https://www.youtube.com/watch?v=vq_FGVt-PC0): Մասնավորապես՝ կեղծարարարի թիրախում է հայտնվել է Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին, որ կառուցել է տվել 1214 թվականին Հաթերքի Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը: Հուսեյնովը կեղծ է համարում եկեղեցու հարավային ճակատին փորագրված ընդարձակ շինարարական արձանագրությունը, կտիտորական բարձրաքանդակները և բազմագույն շարվածքը, որն ըստ կեղծարարի՝ արվել է վերջին տասնամյակում Էջմիածնից բերված քարերով: Նկատելի է, որ եթե Արցախի բազմաթիվ հուշարձանների ‹‹հայկականացման, կեղծման›› թեզերի տակ խոսվում է ընդհանրական ‹‹հայկական կողմի, հայերի›› մեղավորության մասին, ապա Գանձասարի, Դադիվանքի ու Ամարասի պարագայում ադրբեջանական կողմը մեղադրում է ուղիղ պաշտոնական Էջմիածնին և ըստ դրա՝ Հայ Առաքելական եկեղեցուն, ինչը այլ հուշարձանների պարագայում գրեթե չի նկատվում:

Ակնառու է, որ Հուսեյնովը չի տիրապետում երկրամասի ճարտարապետական դպրոցին, քանի որ կոպտատաշ քարերով ու առանց երեսպատման կառուցված գավիթը կարծում է, որ միտումնավոր չի վերականգնվել, ուստի դրա համար այդպիսի տեսք ունի: Հուսեյնովը չի հասկանում գավթի և եկեղեցու տարբերությունը, քանի որ գավիթը ներկայացնում է որպես եկեղեցի: Չգիտես ինչու որպես վանքի առավել հին կառույցներ են ներկայացվում վանքի աշխարհիկ՝ տնտեսական, օժանդակ կառույցները, որոնց ինչ լինելուց տեղյակ չէ կեղծարարը:

Սակայն Րիզվան Հուսեյնովի մտքի գոհարներից է այն, որ վանքի կառուցումը կապվում է Հասան-Ջալալ իշխանի հետ, մյուս մտքի գոհարը վերաբերում է Կաթողիկե եկեղեցու որմնանկարներին, որոնք հայտարարվում են վաղմիջնադարյան, չնայած նրան, որ եկեղեցին, որտեղ գտնվում են որմնանկարները Հուսեյնովը թվագրում է 13-րդ դարով:

Դադիվանքում Հուսեյնովն ալբանական եկեղեցին ներկայացնում է որպես երկաբնակ:

Դադիվանքի պահպանության մասին խոսելիս Հուսեյնովին լավ կլիներ հիշեցնել, որ խորհրդային տարիներին վանքը անմխիթար և կիսաքանդ վիճակում էր հենց խորհրդային Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով: Դա են վկայում վանքի՝ խորհրդային տարիներին արված լոսանկարներ: Հիշեցնենք նաև Հուսեյնովին, որ վանքի արձանագրությունները հետազոտվել են խորհրդային տարիներին, ինչը չէր կարող իրականացվել առանց խորհրդային Ադրբեջանի իշխանությունների թույլտվության, այն էլ՝ Քարվաճառի շրջանում, որը հայաթափված էր և վերաբնակեցված էր քրդերով և ադրբեջանցիներով, ովքեր կենտրոնական և մարզային իշխանությունների թողտվությամբ քանդել են շրջաի հուշարձանների զգալի մասը և կործանման եզրին հասցնել Դադիվանքը:

Տեղադրում ենք Դադիվանքի մասին մեր թիմի հոդվածները, որտեղ վանական համալիրին մանրամասն անդրադարձ է արվում: Այս թեմայով տես՝ Դադիվանքի համալիրը. ընդհանուր տեղեկություններ, Դադիվանք. Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին, Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին և հարակից կառույցները , Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին, զանգակատունը, խաչքարերը և մատուռները, Դադիվանքի աշխարհիկ հուշարձանախումբը։

Մեր արձագանքը

Հայկական պատմական եկեղեցիների՝ Դադիվանքի և Գանձասարի աղվանացումը, հայկականության ժխտումը՝ ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված իսկության սկզբունքի ոտնահարում է, պատմության և ինքնության ոչնչացման գործընթացի մաս: Մշակութային ժառանգության իսկության պահպանության կարևորության մասին նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթում (https://www.icomos.org/charters/nara-e.pdf)։

Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։Սույն թվականի սեպտեմբերի 2-ին ընդունված՝ Ցեղասպանության գիտնականների ընդունած բանաձևի համաձայն Ադրբեջանը պետք է կատարի Արդարադատության միջազգային դատարանի հրամաններն ու վճիռները՝ ներառայալ հայկական մշակութային արժեքները ոչնչացումից ու պղծումից զերծ պահելու, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ պարտավորությունները( IAGS Resolution on Nagorno-Karabakh, 6 genocidescholars.org/wp-content/uploads/2024/09/IAGS-Resolution-on-Nagorno-Karabakh.pdf?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR3jruxe_4TX6D8cRs4CEODxt4mQlPfTyk0PVYLQlyAWKCTN_TSSm0mPDpc_aem_7mqrXY0pJCklMbMcmSi8Jg)։

«Զինված բախում ների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք» ((Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4): Եկեղեցիների գործառույթի փոփոխությունը ոտնահարում է կրոնական համոզմունքներն ու ծիսակատարություններն իրենց իրական բնույթով պահպանելու և իրականացնելու հայ հանրույթի մշակութային ֆունդամենտալ իրավունքը, որը սահմանված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով։

Այս թեմայով

ԱՄՆ-ն սկսել է B-2A Spirit ռմբակոծիչներ օգտագո... Ադրբեջանի հետ սահմանը հսկող հայ դիրքապահները ... Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում պատմել է, թ... Ճապոնիայի վարչապետը մտադիր է Թրամփին առաջարկո... Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձև... Արգավանդի Կարա-կոյունլուների դամբարանը՝ «Բաց ... Արմավիրի մարզում 2 տղամարդ դեմքի շրջանի ջերմա... Դիետոլոգը նշել է գլխացավը թեթևացնող մթերքները... ԼՂ-ի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո ... Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավ... Երթևեկությունը խախտող մեքենան տեղափոխվել է հա... Իրանում մտադիր են վերսկսել ծովում նավթի և գազ... «Կրթվելը նորաձև է»․ հանդիպումներ՝ Արմավիրում ... Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն ... Երևանում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակու... Հայաստանն ընտրվել է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ բնակչության հ... Գողերը բանակցում են սեփականատերերի հետ և համա... Red Wings ավիաընկերության ուղևորները 24 ժամ է... Թայվանի ափերի մոտ արձանագրվել են Չինաստանի 12... Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից Խնածախի ուղղությա... Արարատի մարզում հայտնաբերվել է 34-ամյա տղամար... Խակասիայում ուժեղ քամուց տուժածների թիվը հասե... e-draft-ում հրապարակվել են Սնանկության օրենսգ... Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին ... 40-ամյա հրուշակագործին կախելու մեջ կասկածվում... Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պ... Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումներ... ՀՀ-ում «քար լռություն» է Ֆոն դեր Լայենի հայտա... Ադրբեջանական կողմը կրկին կրակել է Խնածախի ուղ... Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատար... Ցեղասպան թշնամուն կանգնեցնելու ինչպիսի հանճար... Շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիան Հայաստ... Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3354-... Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառու... Սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կն... Անահիտ Մանասյանը հյուրընկալել է «Հոդված 3» մա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արարատի մարզում «Nissan Rogue»-ը բախվել է կայ... «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագո... Բաքվում պահվող մեր պատանդների ազատ արձակման հ... Գյումրին իր խոսքն ասաց հստակ, առանց այլևայլու... Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի ... Զինվորական մոր և զինվոր որդու սպասված հանդիպո... 3-ամյա Լուսէն հաղթահարեց քաղցկեղը․ նա այսօր ծ... «Էրեբունի» սգո սրահի մոտ «Nissan Tiida»-ն բախ... Թրամփը պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ՝ ի... «Ոստիկանն ինձ սեռական բնույթի հայհոյանք տվեց»... Պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի Ազգա... Դավի՛թ ջան, ծնունդդ շնորհավոր, ազատություն քե... ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկա է գտնվել Քենե... Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչները փակել են ... Ավարտվել է 2025 թ. շախմատի Եվրոպայի կանանց ան... Ցրտահարություններ չեն սպասվում. Գագիկ Սուրենյ... Երևանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևե... Ինչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կ... Աստղագուշակ՝ ապրիլի 5-ի համար Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը դեռ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Անպատժելիության ծանր հետևանքները. «Փաստ» Պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան՝ «Տորթիկ» Երկու շոկ՝ մեկ շաբաթում․ «Հրապարակ» Քվեարկության արդյունքները նաև արտաքին քաղաքակ... Սպառողական շուկայում գներն աճել են 3.3%-ով․ թ... Լույս չի լինի. հասցեներ Տրանսպորտից անվճար օգտվողները 15000 դրամով կտ... Ռադիոն ձեռից գնում է․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան․ «Փաստ» Պարեկները ճռիկ-վռիկ են արել, տուգանել աջուձախ... ԿԿՀ-ն Արտաշատի համայնքապետի նկատմամբ վարչական... Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում. հանու... 56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է 3 կգ 30... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՄԱԿ-ում կարծում են, որ առևտրային պատերազմներո... Աշխարհի չեմպիոնը հայտարարեց կարիերան ավարտելո... «Եթե իմ արյունը կյանքեր է փրկելու, էլի կգամ».... ԱԳՆ գլխավոր քարտուղարը Չեխիայում փորձագետների... Ես խելագար չեմ․ Ռուբեն Ամորիմ Վալոդիա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը... ԱՄՆ-ն իր ռազմական ուշադրությունը կտեղափոխի դե... Սկսում ենք լայն համախմբման գործընթաց, կլինի մ... Ո՞րն է աշխարհի ամենափոքր գետը, որտե՞ղ է այն, ... «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն... Մեքենան բախվել է հողաթմբին, մի քանի պտույտ գլ... Թասիբով գյումրեցին պետք է գնահատական տա քրեակ... Քրդական զորքերը լքում են Հալեպը ՀՀ-ն ընտրվեց ՄԱԿ Զարգացման ծրագրի, ՄԱԿ Բնակչո... Վճռական քայլեր ձեռնարկեք Մոսկվայի մեխանիզմի կ... Խաչատուրյանը հույս է հայտնել, որ Նոր Զելանդիա... Էլինա Դանիելյանը ԵԱ-ում կիսում է 2-8-րդ տեղեր... Փաշինյանին ներկայացվել է թմրամիջոցների դեմ պա... ՏԿԵ նախարարն այցելել է «Արմփաուեր» ընկերությո... Գալուզինը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռա... Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյու... 37-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց... Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ ևս մ... ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրա... Տարեկան իրականացվում է շուրջ 3․5-4 միլիոն միջ... Դեսպան Նատալի Շուարդը դեսպան Տոլմաջյանին է նե... Արմեն Փամբուխչյանը պարգևատրել է պարալիմպիկ խա... Արտարժույթի փոխանակման հայտարարությունները՝ ծ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan