«Հեզբոլլահ»-ը հայտնել է Թել Ավիվից 30 կմ հեռավորության վրա գտնվող իսրայելական զորանոցները գնդակոծելու մասին
Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը հրթիռային հարվածներ է հասցրել իսրայելական զորքերի զորանոցներին, որոնք գտնվում են Բեյթ Լիդա քաղաքում՝ Թել Ավիվից 30 կմ հեռավորության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Հեզբոլլահ»-ի հաղորդագրությունը Telegram-ում։
«Իսլամական դիմադրության մարտիկներն այդ գործողությունն իրականացրել են ագրեսորների զսպման, լիբանանցի և պաղեստինցի ժողովուրդների տոկունությանն աջակցության նպատակով», - ասված է տեքստում:
Ավելի վաղ հարձակում էր իրականացվել այն շրջանի վրա, որտեղ տեղակայված է Իսրայելի ռազմածովային ուժերի ռազմակայանը Ստելլա Մարիսում՝ Հայֆա քաղաքից հյուսիս-արևմուտք. այդ օբյեկտի վրա արձակվել են երկիր-երկիր դասի մի քանի հրթիռներ։
Հոկտեմբերի 13-ին «Հեզբոլլահ»-ի կողմից Լիբանանի տարածքից արձակված անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել էր Բենիամին բնակավայրի շրջանում, որի հետևանքով զոհվել է չորս զինվոր, 67 բնակիչ վիրավորվել է: