ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը մեկնում է Միլան
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը գործուղվում է Միլան:
Կարգադրության մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1․ «OECD Global Forum on Trust and Democracy» խորագրով համաժողովին մասնակցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 20-23-ը Միլան (Իտալիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Մարիա Կարապետյանին:
2․ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3․ Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի եւ ճանապարհածախսի վճարումը կատարում է հրավիրող կողմը: