Հայկական Whatsapp հաշիվների գողությունը շարունակվում է. մեդիափորձագետի նախազգուշացումը
«Անհայտ հաքերները շարունակում են զանգվածային կոտրել հայկական Whatsapp հաշիվները: Ենթադրում եմ՝ շուտով կանցնեն նաև տելեգրամներին:
Թե ոնց են կոտրում, դեռ պարզ չի: Խնդիրն այն է, որ մարդկանցից կորզում են, ամենայն հավանականությամբ, վերականգնման կոդը, այնպես, որ մարդը չի ստանում հաղորդագրությունը, բայց ինչ-որ մեկի ձեռքն ա դա ընկնում։ Հնարավոր է՝ յուրահատուկ հաքերային հարձակման ձև կա, կա հնարավորություն միգուցեև ներթափանցում է եղել ինչ-որ համակարգերի մեջ, որոնք կապ ունեմ կարճ հաղորդագրությունների ստացման հետ»,- այս մասին հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում։