41 տարեկան էր, 2 երեխաների հայր․ դաժան ծեծից մահացած՝ պատերազմի մասնակցին հուղարկավորեցին
Արարատի մարզի Ջրահովիտ գյուղում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, վերջին հրաժեշտը տվեցին Սյունիքում դաժան ծեծի հետևանքով մահացած Մկրտիչ Նավասարդյանին, հայտնում է Oragir.news-ը։
Մկրտիչը 44-օրյա պատերազմի մասնակից էր, կամավոր էր մեկնել առաջնագիծ։ Նա 41 տարեկան էր, ամուսնացած էր, ունի 2 երեխա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում, Սյունիքի մարզում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով։ Մոտ 10 հոգով ծեծի են ենթարկել հարազատ եղբայրների, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ 36-ամյա Վահրամ Նավասարդյանը դուրս է գրվել, իսկ 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը հիվանդանոցում, ուշքի չգալով, մահացել է։
Մանրամասները՝ տեսանյութում: