Ժնևում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը. մասնակցում է նաև Ալեն Սիմոնյանը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումներ: