Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը վիրահատվել է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան շարժման» առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը վիրահատվել է:
MediaHub-ի հետ զրույցում պատգամավորը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը: Նշեց, որ աչքն են վիրահատել, այս պահին արդեն տանն է.
«Դեռ տանն եմ, ինքնազգացողությունս լավ է»,- նշեց Դանիելյանը: