Նորից զոհ, նորից անհայտ հանգամանքներում. Գեղամ Մանուկյան
Նորից զոհ, նորից անհայտ հանգամանքներում։ Հիշեք 2020 թվականի հունվարին Նիկոլի ստատուսը Բանակում «աննախադեպ» քիչ զոհերի մասին, չարագուշակ կանխատեսում էր։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Հոկտեմբեր 15-ին Ազգային ժողովում պաշպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայաստանում հանցավորության վիճակի մասին հանրային քննարկում է կայանալու: Հարցի քննարկման ժամանակ առաջարկում էի գլխավոր զեկուցողների թվում կանչել ռազմական ոստիկանության պետին, միայն բջջայինը ձեռքին զինծառայողների շարքի առաջ զեկույց ընդունելով չի ավարտվում նրա պարտականությունները: Տեսնեմ՝ կգա՞, անծայր հարցեր կան նրան ուղղելու»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: