Գվարդիոլան նշել է իր կարիերայի ընթացքում հանդիպած ամենադժվար մրցակցին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է իր կարիերայի ընթացքում հանդիպած ամենադժվար մրցակցին։
«Կլոպի «Լիվերպուլը» ամենածանր մրցակիցն է, ում ես հանդիպել եմ իմ կյանքում։ Նրանք ամենադժվար մրցակիցն էին իրենց ոճի պատճառով: Նրանց դիմադրելը շատ դժվար էր»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Գվարդիոլան իր մեկնաբանության մեջ նշել է նաև Յոհան Կրոյֆին.
«Կրոյֆը բոլոր մարզիչներից մեծագույնն էր: Առանց նրա ես այստեղ չէի լինի: Ես նրան համարում եմ մեծագույնը»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչը։