Երևանում՝ ժողովրդին հայտնի «ցիրկի» խաչմերուկում, բախվել են Mercedes-ը, Toyota-ն և Volkswagen-ը
Հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտա - Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Ռուբեն Բարսեղյանի վարած «Mercedes» մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Եսայի Բաբելյանի վարած «Toyota Camry» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Բաղդասար Սևումյանի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ֆոտոլրագրողը հայտնում է որ օպերատիվորեն ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից։