Տեղի է ունեցել Սպանդարյանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը
Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել Արթիկ համայնքի Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը։
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը,
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։
Եկեղեցու վերաօծման կարգը կատարվել է հանդիսապետությամբ` Արթիկի Թեմի Առաջնորդական Տեղապահ Հայր Նարեկ Վարդապետ Ավագյանի, ձեռամբ` Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի, աղոթակցությամբ`գյուղի հոգևոր հովիվ Տեր Լևոն Քահանա Հովհաննիսյանի։
Եկեղեցու վերաօծումից հետո օծվել է բակում տեղադրված խաչքարը և հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։