Տրենտին ասացի, որ նրան 500 ֆունտ կտամ, եթե նա հիմա գոլ խփի․ Գրիլիշ
Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեք Գրիլիշը խոսել է թիմակից Թրենտ Ալեքսանդր-Առնոլդի գոլի մասին։
Հոկտեմբերի 13-ին Անգլիայի հավաքականը արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց Ֆինլանդիային։
Գոլերից մեկի հեղինակը Ալեքսանդր-Առնոլդն էր, ով գրավեց մրցակցի դարպասը տուգանային հարվածից։
«Տուգանային հարվածից առաջ ես Տրենտին ասացի, որ նրան 500 ֆունտ կտամ, եթե նա հիմա գոլ խփի»: Եվ նա դա արեց»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Գրիլիշի խոսքերն է մեջբերում ITV Football-ը։