Մեր երկրի համար արհեստական բանականությունը ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է. ԲՏԱ նախարար
Մեկնարկել է AI Conf 2024-ը, որն այս տարի անցկացվում է «Building with AI»՝ «Կառուցելով արհեստական բանականությամբ» խորագրով:
Բացման հանդիսությանը ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարն ընդգծել է, որ մեր երկրի համար ԱԲ-ն ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է։ Նա նշել է՝ մեծ հնարավորություններ կան՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների մեջ մեծ ռեսուրսներ գեներացնելով, դրանք ճիշտ, արդյունավետ կիրառելով թռիչքային աճ ապահովել Հայաստանի տնտեսության զարգացման համար։