Գյումրիում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնը
Գյումրիում հոկտեմբերի 12-ին տոնական տրամադրությամբ մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քաղաքի տարբեր մշակութային կառույցներում ցուցադրություններով, համերգներով և վարպետաց դասերով ներկայացված էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված լավաշը, խաչքարը, դարբնությունը և դուդուկը։
Փառատոնի մեկնարկն ազդարարվեց Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում, որտեղ ներկայացվեց լավաշ թխելու ավանդական գործընթացը։
Գյումրիի Աբովյան փողոցում խաչքարագործ վարպետներն անցկացնում են վարպետության դաս։ Գեղագիտության ազգային կենտրոնի սաները ներկայացնում են թռչնատառերը, իսկ «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում տեղի ունեցավ Վաչե Շարաֆյանի «ԴՈՒԴՈՒԿԸ» գրքի շնորհանդեսը։ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում ցուցադրված են «Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։