Ո՞ր հիվանդություններից են ՀՀ-ում գրանցվում ամենամեծ թվով մահերը
ՀՀ-ում 2023 թվականին մահացել է 24313 մարդ։
Ըստ «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի տվյալների՝ 12963 մարդ մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, այդ թիվը բարձր է եղել նաև նախորդող տարիներին․ 2022-ին՝ 14244, 2021-ին՝ 16589 անձ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Հայաստանում 6394 մարդ մահացել է սրտի իշեմիկ հիվանդություններից և քրոնիկական այլ ձևերից։ Նախորդող տարիներին նշված դեպքերով մահացություններ գրանցվել են ավելի հաճախ․ 2022-ին՝ 7112 հոգի, 2021-ին՝ 8056 հոգի։
5098 անձի մոտ մահացության պատճառը եղել են նորագոյացությունները․ 2022-ին նշված հիվանդությամբ մահացել է 5141 անձ, 2021-ին՝ 5332։
Շնչառական օրգանների հիվանդությունից 2023-ին մահացել է 2083 քաղաքացի, 2022-ին՝ 2363, 2021-ին՝ 2895։