Տեղի է ունեցել «Ծխելը մոդայիկ չէ» խորագրով հանրային միջոցառումը
Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվան նվիրված տեղի ունեցավ «Ծխելը մոդայիկ չէ» խորագրով հանրային միջոցառումը։ Այն իր շուրջն էր համախմբել անցորդներին, համախոհներին և առողջ կենսակերպի կրողներին։
ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ երիտասարդները «Չրերն` ընդդեմ սիգարետի» ակցիայի շրջանակում անուշեղեն էին տալիս ծխողներին, նրանցից վերցնելով ծխախոտի տուփերը, այդօրինակ խրախուսելով առողջ կենսակերպը և վատ սովորությունից հրաժարվելը։
Ներկաներին ողջունել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիդարթա Դատտան։
Ծխախոտի վնասակարության մասին իրազեկող ակցիան ամփոփվեց խրախուսող մարզումներով, համերգային ծրագրով։