Գրոզնիի գազալցակայանում պայթյուն է որոտացել․ զոհերի թվում երեխաներ կան
Գրոզնիի գազալցակայանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը Telegram-ի իր ալիքում։
«Գրոզնիում ՌԴ ԱԻՆ աշխատակիցները մարում են բենզալցակայանում բռնկված հրդեհը Մուհամեդ Ալիի պողոտայում, որի հետևանքով բենզալցակայան է պայթել»,- ասվում է հրապարակման մեջ։
Դեպքի վայրում աշխատում է 35 փրկարար և յոթ տեխնիկա։
Ավելի ուշ վարչությունը պարզաբանել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Հրդեհը մարվել է, կառույցները ջրում են ու ապամոնտաժվում։
Քննչական կոմիտեն որոշում է քրեական գործ հարուցելու հարցը: