Նելլի Ասատրյանին շնորհվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 10-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի հ.604-Ն որոշման հավելվածի 62-րդ կետի 3-րդ ենթակետով և 63-րդ կետով.
1. Ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած վաստակի համար` գոբելենագործ, նկարչուհի Նելլի Ասատրյանին շնորհել «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում»: