Փաշինյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծանոթացել է ՀՀ սահմանապահների աշխատանքին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծանոթացել է ՀՀ սահմանապահների աշխատանքին:
Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
««Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծանոթացա ՀՀ սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում»:
Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության ներկայացուցիչները հուլիսի 31-ից «Զվարթնոց» անցակետում պետական սահմանի պաշտպանության գործառույթները փոխանցել էին հայկական կողմին: «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրս գալու մասին պայմանավորվածությունը ձեռք էին բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։