«Պլաշչադկա» են տեղափոխվել օրինախախտ վարորդների թանկարժեք ավտոմեքենաներ, այդ թվում՝ ՔՊ-ականների
Երևան քաղաքի գնդի պարեկները 1 ամսվա ընթացքում հայտնաբերել են 100-ից ավելի օրինախախտ վարորդի, որոնց մեծ մասն օրենսդիր և գործադիր, դատական համակարգերի աշխատակիցներ են, անգամ, իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ ու նրանց բարեկամներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Բոլորի նկատմամբ կազմվել են վարչական ակտեր. հիմնականում ավտոմեքենան վարել են առանց ամրակապվելու, վարելիս խոսել են հեռախոսով, ծխել են, ավտոմեքենաների ապակիները եղել են սահմանված կարգից ավելի մգացված:
Հայտնաբերվել են նաև մեծ թվով վարորդներ, ովքեր եղել են ոչ սթափ: