Մանչեսթեր Սիթին որոշել է, թե ով կգլխավորի թիմը Գվարդիոլայից հետո
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հեռանալուց հետո «քաղաքաբնակների» մարզչական ղեկին կարող են հայտնվել Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոն կամ պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը, Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը։
53-ամյա իսպանացի մասնագետը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում և վերջնական պատասխան չի տվել մանչեսթերյան ակումբի ղեկավարությանը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է գալիք տարվա ամռանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները շշուկներ էին տարածել, որ «Մանչեսթեր Սիթիի» նոր մարզական տնօրեն է նշանակվելու Ուգո Վիանան, ով այդ պաշտոնին է «Սպորտինգում»։ Այդ ամենի հետ կապված, Ամորիմի՝ Անգլիա տեղափոխվելու հնարավորությունն ավելի է մեծանում։
Գվարդիոլան գլխավորել էր «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականի ամռանը։