ՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 98-րդ տարեդարձի առթիվ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 98-ամյակի առթիվ:
«Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան կապակցությամբ:
ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ներդրում ունենալու համար: Մաղթում ենք քաջ առողջություն և երջանկություն»,-ասված է ՀՖՖ-ի շնորհավորական ուղերձում: