Գնա դու էլ, և քո Սերիա Ա-ն էլ հետդ․ Բալոտելին՝ սթրիմերին
Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին խոստացել է ֆուռոր անել Սերիա Ա-ում։
Սթրիմերներից մեկն իր ուղիղ եթերներից մեկում հայտարարել էր, որ «Վենեցիայի» ֆին հարաձկվող Յոել Պոհյանպալոն ավելի լավն է, քան Բալոտեին։
«Ի՞նչ ես խոսում: Դու չես ընդունում իմ ձեռքբերումները միայն այն պատճառով, որ ես վերջերս չեմ խաղացել Սերիա Ա-ում: Գնա դու էլ, և քո Սերիա Ա-ն էլ հետդ: Ես խոստանում եմ. ես կպայթեցնեմ Սերիա Ա-ն, երբ գտնեմ ինձ համապատասխան ակումբ: Ես կպայթեցնեմ այս անիծված Սերիա A-ն», – Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Բալոտելին:
Հաղորդվում է, որ հարձակվողը կարող է դառնալ «Ջենոայի» կամ «Տորինոյի» ֆուտբոլիստ։