Մբապեն Ֆրանսիայի հավաքականի խաղի ժամանակ գտնվել է գիշերային ակումբում
Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Ստոկհոլմում էր Ազգերի լիգայի 3-րդ տուրում Իսրայելի հետ հանդիպման ժամանակ, որում նրանք հաղթեցին 4։1 հաշվով։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նախ Մբապեն մի քանի հարազատների հետ ճաշել է ռեստորանում, իսկ հետո գնացել գիշերային ակումբ։ Ընդ որում, այս ուղևորւթյունը հավանության է արժանացել «սերուցքայինների» կողմից։ Ակումբը հարձակվողին մի քանի օր հանգիստ է տվել մարզումները վերսկսելուց առաջ։ Մբապեին տրվել է նաև անհատական մարզումների ծրագիր։
Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտնել էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը չի հրավիրվել հավաքական՝ վնասվածքից վերականգնվելու պատճառով։