Օղակաձև այգում տեղադրվել է Քըրք Քըրքորյանի հուշակոթողը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․
«Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև այգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը, վերականգնեցինք Հայ բարերաների կերպարը խորհրդանշող քանդակը և Միքայել Արամյանցի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Ալեքսանդր Մանթաշյանի, Պողոս Նուբարի և Հովհաննես Լազարյանի հուշակոթողները։
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել հուշակոթողի հեղինակ, անվանի ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանի ընտանիքի անդամներին՝ տիկին Հասմիկին և Գոռին, նշված աշխատանքերն իրականացնելու ընթացքում իրենց աջակցության համար»։