Սլովակիան նախատեսում է ընդլայնել ուկրաինական ռազմական տեխնիկայի վերանորոգման կենտրոնը
Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բարբոկի հետ քննարկել է ուկրաինական ռազմական տեխնիկայի վերանորոգման կենտրոնի ընդլայնման հնարավորությունը, որը գտնվում է հանրապետության արևելքում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ Գերմանիան ֆինանսավորում է այս ձեռնարկության աշխատանքը, իսկ Սլովակիան տրամադրում է տարածքներ։
«Վերանորոգման կենտրոնը, որը տեղակայված է Սլովակիայի բանակի զորամասում, Միչալովցեում, սկսել է աշխատել 2022 թվականի վերջին՝ Ուկրաինային ռազմական նյութեր մատակարարելով սեփական բանակի ռեզերվներից»,- ասված է հաղորդագրության մեջ։
2024 թվականի սկզբին Սլովակիայի ներկայիս նախագահ Պյոտր Պելեգրինին հայտարարել էր, որ ուկրաինական ռազմական տեխնիկայի վերանորոգման կենտրոնը, որը նախաձեռնել էր Գերմանիան, կշարունակի իր աշխատանքը։