Էս ինչ չոբանի դար է, ով ինչ ուզում անում է. կարմիրբերետավորները ուժ կիրառելով բերման ենթարկեցին ակտիվիստին
Քաղաքապետարանի մոտ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը ակցիա իրականացրեց՝ դոլարներ փակցնելով քաղաքապետաանի գլխավոր մուտքի դռան վրա՝ այդպիսով իր բողոքն արտահայտելով քաղաքապետարանի կոռումպացված լինելու դեմ, փոխանցում է News.am-ը։
Քաղաքապետարանի մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկը նրան հրելով իջեցրեց աստիճաններից եւ փորձեց բերման ենթարկել, ինչին ի պատասխան Չախոյանն ասաց, որ օրինական պահանջ ներկայացնեն բերման ենթարկելու համար:
Չախոյանի պահանջին ի պատասխան՝ ոստիկանության մայորն ասաց, որ նրան բերման են ենթարկում հանրային վայրը ոչ նպատակային օգտագործելու համար՝ 172 հոդվածի երկրորդ կետով:
Ակտիվիստը հայտարարեց, որ ոստիկաններն իրեն անօրինական են բերման ենթարկում:
«Էս ինչ չոբանի դար է, ով ինչ ուզում անում է, ոստիկանների մեքենայի համարներն էլ վրացական է, քաղաքացիական ավտոմեքենայի մեջ ես չեմ նստի»,-ասաց Չախոյանը:
Կարմիրբերետավորներն, այնուամենայնիվ, քաշքշելով եւ ուժ կիրառելով բերման ենթարկեցին Արթուր Չախոյանին: