Բաքվում ապօրինի պահվող Արցախի ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են
Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետները երկարաձգվել են:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի անունները չեն նշվում։