Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Դատարանը սահմանեց նաև 2 միլիոն դրամ գրավ։
Դատական նիստի ժամանակ հայտարարեց Երևան քաղաքի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին։
Հիշեցնենք՝ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը՝ «ցույցերին մասնակցելու համար 5000-ական դրամներ բաժանելու» գործով։ Ձայնագրությունը իշխանական կայքերում էր տարածվել, իսկ Վարդանյանի պաշտպանները պնդում են, որ փաստական ապացույց չկա այդ մասին։ Նա մեկ այլ վարույթով էլ անցնում է 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում՝ զանգվածային անկարգությունների եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: