Շների համար առանձնացված զբոսայգիների թիվն ավելանում է․ քաղաքապետարան
Երևանում 2020-2024 թվականներին կառուցվել է շների համար առանձնացված 6 զբոսայգի՝ Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջաններում:
Նոր Նորքում և Քանաքեռ-Զեյթունում արդեն 2-րդն է կառուցվում, Դավթաշեն, Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջաններում էլ նախագծման փուլում են, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Զբոսայգիները բաժանված են երկու մասի՝ մեծ և փոքր շների համար, որոնցում էլ.
Համապատասխանաբար, տեղադրվում են խաղասարքեր և վարժասարքեր:
Լուսավորության, ջուր, ստվեր. կենդանիները հարմարավետ պայմաններ ունեն: