Մարտունիում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչներին
ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչներին։
Այս մասին ասվում է ԵՄ առաքելության՝ «X»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
«Ուրախ էինք այսօր Մարտունիում հյուրընկալել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Պետքարտուղարության պատվիրակությանը։
ՀՀ-ում Եվրոպական միության առաքելության դիտորդներն արժեքավոր տեղեկություններ են տվել վերջին զարգացումների և տեղում մեր ընթացիկ աշխատանքի վերաբերյալ»,- ասվում է գրառման տեքստում: