Այսօր լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
ՄշակույթՄեծն կոմպոզիտորը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին Բեյրութում: Վերջինս հանրաճանաչ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի եղբայրն է: 1947 թվականին Մանսուրյանները ներգաղթել են Հայաստան և հաստատվել Երևանում:
Տիգրան Մանսուրյանը 1956-1960 թվականներին կոմպոզիցիա է սովորել Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա 1960-1965 թվականներին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում:
Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։
Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են' իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։
Լեգենդար կոմպոզիտորը գրել է նաև մի շարք ֆիլմերի երաժշտությունը, ինչպիք են' «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը», «Հին օրերի երգը» և այլն:
Operativ.am-ը սիրով շնորհավորում է մաեստրոյի ծննդյան տարեդարձը և մաղթում է քաջառողջություն: