Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ֆարերյան կղզիների հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում հյուրընկալվեց Ֆարերյան կղզիներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր ծավալվեր: Թիմերը փոխանակվում էին գրոհներով` փորձելով գտնել մեկմեկու խոցելի օղակները: Հետագայում Հայաստանի ազգային ընտրանին առավել շատ էր տիրում գնդակին, սակայն իրենց պահն օգտագործեցին Ֆարերյան կղզիների ֆուտբոլիստները: Շեշտակի ու դիպուկ հարվածով աչքի ընկավ Բենջամինսենը (37-րդ րոպե):
Խաղակեսի վերջնամասում ստանդարտ դիրքից Լուկաս Սելարայանը հավասարեցրեց հաշվի տարբերությունը: Սելարայանը խփեց իր 5-րդ գնդակը հավաքականի կազմում:
Երկրորդ կեսում, ըստ վիճակագրության, Հայաստանի ազգային ընտրանին մեծ առավելություն ուներ: Ֆարերյան կղզիների հավաքականն էլ կարողանում էր երբեմն հակագրոհել:
Հանդիպման ավարտից ընդամենը 5 րոպե առաջ` 85-րդ րոպեին, Ֆարերյանը կղզիների հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Հանդիպման ավելացված րոպեին փոխարիման դուրս եկած Գոռ Մանվելյանը հավասարեցրեց հաշվի տարբերությունը:
Ֆարերյան կղզիներ-Հայաստան` 2:2:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 13-ին` Երևանում ընդունելով Հյուսիսային Մակեդոնիային: Հանդիպումը կկայանա Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: