Պուտինը նախատեսում է BRICS-ի շրջանակում շուրջ 20 երկկողմ հանդիպում ունենալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում երկու տասնյակ երկկողմ հանդիպում կունենա:
Ինչպես հայտնում է «Ինտերֆքաս»-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
«Ենթադրվում է, որ մեր նախագահը մոտ 20 երկկողմ հանդիպում կունենա, այդ թվում՝ գագաթնաժողովին մասնակցող բոլոր կարևոր խոշոր երկրների հետ»,- ասել է նա:
Ուշակովը խոստացել է ավելի ուշ հայտնել, թե կոնկրետ ում հետ են նախատեսված հանդիպումները։
Պուտինի երկկողմ հանդիպումները կսկսվեն հոկտեմբերի 21-ին և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 24-ի ուշ երեկո։