ՀՀ նախագահը նոր դատավորներ է նշանակել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոր դատավորների նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 7-ի ԲԴԽ-93-Ո-195 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սաթենիկ Անդրեասյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:
Այլ հրամանագրերով՝
Հրաչ Դաջունցը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Անի Կարաքեհյանը նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Էդուարդ Ամալյանը նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: