Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների բարձր դասարանների աշակերտները մասնակցում են կիրառական ռազմագիտության ծրագրին
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ համայնքի ենթակայությամբ գործող դպրոցների բարձր դասարանների աշակերտները մասնակցում են կիրառական ռազմագիտության ծրագրին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նախաձեռնության նպատակն է գործնական պարապմունքների միջոցով ամրապնդել նախնական զինվորական պատրաստության վերաբերյալ գիտելիքները:
Ըստ աղբյուրի՝ դասընթացում ներկայացվում են զինատեսակները, անցկացվում է ինժեներական և կրակային պատրաստություն: